1825 դիտում
15:08 12-02-2020
Պաշտոնատար անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև մարտի 31-ը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Հաշվի առնելով պաշտոնատար անձանց հարցումները եւ հանրության մի հատվածի մտահոգությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի հունվարի 30-ի 102-Ն որոշմամբ հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը։
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից օրենքի ուժով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն հայտարարատու համարվող անձինք նոր ձեւանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը։
Հայտարարագրերը ներկայացվելու են էլեկտրոնային կարգով։ Այս պահին էլեկտրոնային բազան մշակման փուլում է եւ շուտով հասանելի կդառնա հայտարարտուներին։
Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը բոլոր հայտարարտու անձանց անհատապես կծանուցի՝ տրամադրելով անհատական օգտատիրոջ անվանումն ու գաղտնաբառը, ինչպես նաեւ հայտարարագրի լրացման կարգը։
Հընթացս Հանձնաժողովը տեղեկատվություն կտրամադրի հայտարարագրերին առնչվող նորությունների վերաբերյալ»:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
15:12 03-08-2022
261 անձի բարեվարքության ուսումնասիրություն է արվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Այս բաժնից
271 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
673 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
274 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին