1485 դիտում
14:55 12-02-2020
Վարչապետը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է հանրաքվեի անցկացման հանգամանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
16:46 07-08-2014
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին
2848 դիտում
10:43 11-02-2020
Մուկուչյանը Արարատ Միրզոյանին ներկայացրել է հանրաքվեի «հապշտապ» անցկացման ռիսկերը. «Փաստ»
1320 դիտում
14:15 08-05-2014
Դոնեցկի հանրաքվեի անցկացման 1 մլն քվեաթերթիկ է ոչնչացվել
Այս բաժնից
259 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
265 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ