211652_close_icon
views-count1766 դիտում article-date 15:21 12-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 32, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության` 6, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի՝ 5-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծնողից ապօրինի երեխային բաժանելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, պոռնկագրական նյութեր տարածելու, անառակաբարո գործողություններ կատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ու թմրանյութի իրացման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 14, անձնական ունեցվածքի գողության և սպանության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր