211652_close_icon
views-count2168 դիտում article-date 23:06 12-02-2020

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 10.50-ին, Բավրայի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 35-ամյա Արտաշես Զ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր