211652_close_icon
views-count1154 դիտում article-date 13:59 12-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «Հունդաի», կայանված «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե պատնեշին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գլինկայի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու և տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ախուրյան քաղաքի Ախուրյան խճուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան սահքի ենթարկվելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 43-ամյա վարորդը և 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր