211652_close_icon
views-count9868 դիտում article-date 11:22 12-02-2020

Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ Մհեր Անանյանը, ով աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։ Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին, Երևանում։ 1985-1992թթ․-ին սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008թթ-ին՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։ 1991թ․-ի օգոստոսից մինչև 1992թ.-ի հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։ 1992-1994թթ․-ին աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։ 1994-1995թթ․-ին՝ «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրեն։ 1995-1996թթ․-ին եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։ 1996-1997թթ․-ին զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998թթ․ նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999թթ․-ին եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։ 1999-2000թթ․-ին աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։ 2002թ․-ի ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002թ․-ի օգոստոսից 2003թ․-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։ 2003թ․-ին հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ –ն։ 2005թ․-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։ 2005-2006թթ․-ին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։ 2006-2013թթ․-ին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։ 2013-2015թթ․-ին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2015-2017թթ․ հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։ 2017-2019թթ․-ին եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։ 2019թ․հուլիսի 19-ից հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ։ 2019թ-ի նոյեմբերից 2020թ․-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։ 2020թ․ փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է խորհրդի անդամի նրա պարտականությունները և խորհրդի որոշմամբ նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։ Մ․ Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։ Ամուսնացած է, ունի չորս դուստր։

Նմանատիպ նյութեր