211652_close_icon
views-count5734 դիտում article-date 10:18 12-02-2020

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյա­նին մի որոշ ժամանակ մարդկանց աչ­քին քիչ երևալ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթա­կան ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հա­վակնում դառնալ ՍԴ նախագահ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապ­րիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչըն­դոտ հանդիսանալ: Այդ պատճառով Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյա­նին մի որոշ ժամանակ մարդկանց աչ­քին հնարավորինս քիչ երևալ, որից հե­տո գործ ցույց կտա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր