211652_close_icon
views-count3823 դիտում article-date 23:38 11-02-2020

Ըմբշամարտի ԵԱ. Էդմոնդ Նազարյանը` Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Էդմոնդ Նազարյանը, ով օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, եզրափակիչ գոտեմարտում՝ 7:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին, հայտնում է Armsport.am-ը: Այսպիսով, Բուլղարիան ներկայացնող 18- ամյա մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Նազարյանը ՝ 7:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին:

Նմանատիպ նյութեր