211652_close_icon
views-count2830 դիտում article-date 20:17 11-02-2020

ԵԱ. Կարեն Ասլանյանը դուրս եկավ կիսեզրափակիչ

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակում է փայլել 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Ասլանյանը 1/8 եզրափակչում 1 րոպեում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոտաձեի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչում հաղթանակը պակաս փառահեղ չէր՝ 10-1: Առաջին խաղափուլից հետո հաշիվը 2-1 էր՝ հօգուտ Ասլանյանի, իսկ երկրորդում Ասլանյանը գնաց գրոհի ու մի քանի գլորումով ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը: Եզրափակիչ դուրս գալու համար Ասլանյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևի հետ: Գոտեմարտը կմեկնարկի երեկոյան:

Նմանատիպ նյութեր