211652_close_icon
views-count5607 դիտում article-date 19:53 11-02-2020

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջ է սլանում 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում, 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է: Արթուրը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆին Մատի Կուոսմանենի հետ: Կուոսմանենը 2018 և 2019 թթ-ի Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր