211652_close_icon
views-count13196 դիտում article-date 18:00 11-02-2020

Բաց նամակ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. [b]Բաց նամակ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային[/b] Հարգելի տիկին Վուտովա, Ինչպես հավանաբար տեղեկացել եք մամուլից, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նաև ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ներկայացվող «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» նախագծի հիմնական զեկուցողն էր, 1in.am-ին սույն թվականի փետրվարի 10-ին տված հարցազրույցում նշել է․ «… Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանաշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ:» Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի բարձր հեղինակությունը Եվրոպայում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես, ինչպես նաև բացառիկ դերակատարությունը մեր երկրում սահմանադրականության ինստիտուտների հզորացման և օրենքի գերակայության հաստատման գործում՝ խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք Եվրոպայի Խորհրդի որևէ մարմին պատրաստվում է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջիաննի Բուքիքիոյի նկատմամբ փարատելու կամ հերքելու պատգամավորի հնչեցրած մեղադրանքները։ Հակառակ դեպքում ի՞նչ որակում կտաք սույն հայտարարությանը, որը կարող է ստվեր գցել Վենետիկի հանձնաժողովի և առհասարակ Եվրոպայի Խորհրդի բարի համբավի վրա մեր հայրենակիցների շրջանում։ Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի դերակատարությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և իրավական գործընթացներում՝ ցանկալի կլիներ, որպեսզի հանրությունը որևէ կասկած չունենար նշված կառույցների և դրանց ղեկավար կազմի անաչառության մեջ։ [b] ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյան[/b] ՀԳ Բաց նամակը փոխանցվելու է ԵԽ երևանյան գրասենյակին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պաշտոնական գրության տեսքով
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր