211652_close_icon
views-count2021 դիտում article-date 23:06 11-02-2020

Կապանի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին դեպքից րոպեներ անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանյան փողոցում ինչ-որ մեկը գողություն է անում։ Անմիջապես նշված փողոց մեկնած ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքից ոստիկանություն բերման ենթարկեցին 57-ամյա մի քաղաքացու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պլաստիկ քարտեր, մի կնոջ անվամբ բանկային և նույնականացման քարտեր, փող ու զարդեր։ Ըստ բերման ենթարվածի հայտարարության` հայտնաբերված իրերը գողացել էր Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկից։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր