46003 դիտում
11:52 11-02-2020
Սահմանային ռեժիմի խախտման համար «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքից բերման են ենթարկվել 2 քաղաքացի, նրանց մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և ԱԱԾ սահմանի վերահսկման ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Մ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքով անցնելիս իր մոտ ունեցել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ եղել է 16 մմ տրամաչափի թվով 24 փամփուշտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն իրավապահներին հայտնել է, որ հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապիկին։
Նշված հրացանը ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նույնպես նույն տարածքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և նույն ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի մեկ այլ բնակիչ՝ 21-ամյա Հովհաննես Խ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ առկա են եղել 12 մմ տրամաչափի թվով 21 փամփուշտ։
Հովհաննես Խ-ն նույնպես հայտնել է, որ հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապիկին։
Նշված հրացանը նույնպես հետաքննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն և Հովհաննես Խ-ն համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել զենքի օրինականության հավակնության վերաբերյալ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
22:30 05-04-2019
2019-ի 1-ին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ
49691 դիտում
21:20 10-07-2015
Ոստիկանություն բերման ենթարկվածների և նրանց զրահապատ BMW-ի մեջ հայտնաբերվել է զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը