211652_close_icon
views-count4637 դիտում article-date 18:54 10-02-2020

Թաիլանդում ՌԴ զբոսաշրջիկների տեղափոխող մոտորանավակների բախումից 2 անչափահաս երեխա է զոհվել. կա 21 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ փետրվարի 10-ի առավոտյան, Թաիլանդի Փուքեթ կղզու ափերի մոտ բախվել են ՌԴ զբոսաշրջիկների տեղափոխող մոտորանավակները։ Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ բախման հետևանքով զոհվել է 2 ռուս երեխա՝ 12 տարեկան տղա և 6-ամյա աղջիկ, ովքեր հանգստանալու էին եկել ՌԴ Չելյաբինսկ քաղաքից՝ տատիկի և պապիկի հետ: Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ վթարի հետևանքով տուժել է ՌԴ 21 քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են: Համացանցում հայտնվել է մոտորանավակների բախման տեսագրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես են մեծ արագությամբ 2 նավերը մխրճվում իրար մեջ։ Նշվում է նաև, որ մահացածները քույր ու եղբայր են: [img]https://st0.shamshyan.com/editor/0052696001581346364163556.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր