211652_close_icon
views-count3486 դիտում article-date 18:31 10-02-2020

Ռոմելու Լուկակու. Միլանը նոր արքա ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ուշագրավ կերպով է անդրադարձել միլանյան դերբիում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակին (3:2): «Քաղաքը նոր արքա ունի», գրել է Լուկակուն իր թվիթերում՝ ակնարկելով «Միլանի» շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին, որը «Ինտերում» և «Միլանում» հանդես գալու տարիներին համարվում էր քաղաքի արքան: Հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո «Ինտերը» զիջում էր 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում 4 գոլ խփեցին և հաղթեցին 4:2: Գոլերից մեկի հեղինակը Լուկակուն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր