211652_close_icon

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

views-count7749 դիտում article-date 18:44 10-02-2020
2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր