211652_close_icon
views-count2897 դիտում article-date 13:38 10-02-2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան: Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թվականին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Նորայրի ընտանիքը ապրել է ՌԴ-ում, սակայն նա միշտ մեծ ցանկություն է ունեցել վերադառնալ հայրենիք ու մշտապես բնակվել այստեղ: 2007 թ.-ին ընդունվել է Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» ստուդիան: 2014 թ.-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախում: 2016 թ.-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով Նորիկ Գասպարյանը տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող հակառակորդին՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Նորիկը զոհվել է Ջրականում՝ (Ջաբրայիլ) մարտի դաշտում։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով ու արժանացել «Պարի վաստակավոր» կոչման:

Նմանատիպ նյութեր