211652_close_icon
views-count745 դիտում article-date 11:48 10-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 7-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 127 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, խարդախության` 19, մարմնական վնասվածք հասցնելու` 15, ծեծի՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ապօրինի ծառահատման ու սառը զենք կրելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անառակաբարո գործողություններ կատարելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և ապօրինի կերպով զենք իրացնելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 3-ական, բնակարանային գողության՝ 2, խարդախության, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 68-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր