211652_close_icon
views-count5623 դիտում article-date 10:14 10-02-2020

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900-ը

Չինաստանում նոր՝ 2019-nCoV տիպի հարուցիչի առաջացրած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 908-ի։ Այդ մասին հայտնել է DXY.cn պորտալը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ վիրուսով վարակվածների թիվը հաշվվում է ավելի քան 40 հազար։ Նրանցից բուժվածների թիվը կազմում է 3281 մարդ։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարեցին համաճարակի բռնկման մասին։ Չինաստանում օրական արտադրվում է մոտ 20 միլիոն պաշտպանիչ դիմակ;

Նմանատիպ նյութեր