211652_close_icon
views-count3999 դիտում article-date 22:31 09-02-2020

Հռիփսիմե Առաքելյան. Էլի լավ են պրծել մանկապարտեզի տնօրենները

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/09/1147013/]գործողություններին[/url], ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավաբանների հետ քննարկեցի այս հարցը, գնահատականները միանշանակ են, որ սա ոչ իրավաչափ գործողություն է։ Առգրավվում՝ որևէ մատյանի կամ փաստաթղթի, կարող է լինել միայն այն պարագայում, եթե առկա է քրեական գործ և անհրաժեշտության դեպքում հետևում է «առգրավվման որոշում»։ Ճշտեցի, որ քր.գործ չկա հարուցված Շենգավիթ վարչական շրջանի ենթակայության տակ գործող որևէ մանկապարտեզի տնօրենի նկատմամբ։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի «թակարդ օպերացիան» ինքնագործունեության վառ դրսևորում է այն մասին, թե ինչպես է նա միլիցա բերում տնօրենների վրա,որ վախները բռնի։ Ինքս կողմ եմ, որ եթե մեր երեխաների սննդից որևէ բան գողացվում է, ապա բոլորը պետք է խստագույնս պատժվեն, բայց դա հստակ իրավական գործընթաց է պահանջում։ Էս կարգի փնթի, թափթփված,անպատասախանատու հաթաթաները մեզ ոչ մի լավ տեղ չեն տանում։ Բայց էլի լավ են պրծել մանկապարտեզի տնօրենները, կարային տեղում расстрелять անեին»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր