211652_close_icon
views-count5478 դիտում article-date 21:49 09-02-2020

Արսեն Բաբայան. Հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության կոչը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նախագահը նշանակեց հանրաքվե: Հիշեցնեմ, որ նախագահը հանրությանը դիմելու և հանրության կարծիքը ճշտելու (ուղիղ ժողովրդավարություն) կողմնակիցն է: Այդ մասին նա հայտարարեց նաև Շանթին տված վերջին հարցազրույցով: Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության (130-ից ավելի իրավաբան ու իրավապաշտպան) կոչը, որն ընդամենը պահանջում էր չստորագրել այդ որոշումն ու չնշանակել հանրաքվե: Հիշեցնեմ, որ նախագահի կողմից չստորագրելը չէր առաջացնում իրավական հետևանք, այսինքն` չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կնշանավեր իրավունքի ուժով: Նկատեմ, որ նախագահն ուներ բազմաթիվ տարբերակներ, որոնցից վատագույնը այդ հակապետական փոփոխությունների ստորագրումն էր: Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր