211652_close_icon
views-count6799 դիտում article-date 20:35 09-02-2020

Նախագահ Սարգսյանը նշանակեց հանրաքվեի անցկացման օրը

Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից և փետրվարի 7-ին Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի գործառույթները սահմանափակվում են միայն հանրաքվեի օրը նշանակելով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը. 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նմանատիպ նյութեր