211652_close_icon
views-count3589 դիտում article-date 20:21 09-02-2020

Կակա. Հետաքրքիր կլիներ Մեսիին տեսնել «Միլանում»

Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական խոսել է Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին, տեղեկացնում է Globo-ն: «Մեսսին կարող է լքել «Բարսելոնան»: Ես չեմ զարմանա, եթե նա մի օր հայտարարի ՝ ես հեռանում եմ: Լեոն այնքան բան է արել այդ ակումբի համար, որ կարող է կայացնել ցանկացած որոշում: Հետաքրքիր կլիներ նրան տեսնել Իտալիայի Ա Սերիայում: Կարծում եմ՝ «Միլանը» հրաշալի տարբերակ է արգենտինացու համար: Երբ Ռոնալդուն հեռացավ Մադրիդից շատ երկրպագուներ տխրեցին, սակայն, դա կարևոր քայլ էր նրա համար: Ա Սերիան կշահի, եթե համաշխարհային ֆուտբոլի երկու աստղերը կրկին խաղան նույն լիգայում»,- ասել է Կական:

Նմանատիպ նյութեր