211652_close_icon
views-count111805 դիտում article-date 23:56 09-02-2020

Կանադացի միլիարդատերը կորցրել է իր կարողությունը կորոնավիրուսի պատճառով

Բաճկոններ և ձմեռային հագուստներ արտադրող կանադական Canada Goose ընկերության տնօրեն Դանի Ռեյսը կորոնավիրուսի պատճառով դուրս է մնացել միլիարդատերերի շարքից: Ամեն ինչ տեղի է ունեցել Ռեյսի ընկերության եռամսյա հաշվետվության շնորհանդեսից հետո, որտեղ նշվել էին նոր հիվանդության հետ կապված ռիսկերը: Դա հանգեցրել է Canada Goose-ի բաժնետոմսերի անկմանը 4%-ով: Այդպիսով, տնօրենի կարողությունը նվազել է մինչև 874 մլն դոլար: Համաձայն Nasdaq-ի և Նյու-Յորքի ֆոնդային բորսաների, ընկերության մեկ բաժնետոմսն այժմ վաճառվում է 31,84 դոլարով, մինչդեռ փետրվարի 6-ին այն արժեր 33,3 դոլար: Նոր կորոնավիրուսը հասցրել է հարվածել շատ մեծահարուստների գրպանին: Մասնավորապես, հեղինակավոր և բրենդային հագուստների, օծանելիքի և ոսկերչական իրերի ցանցային վաճառքով զբաղվող LVMH կոնցերնի ղեկավար Բերնար Արնոն կորցրել է 3,7 մլրդ դոլար: Նախկինում Forbes հանդեսը նրան համարում էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ 115,6 մլրդ դոլար կարողությամբ:

Նմանատիպ նյութեր