211652_close_icon
views-count4536 դիտում article-date 18:27 09-02-2020

Ռուսաստանի 26 անչափահաս քաղաքացիներ Սիրիայից վերադարձել են հայրենիք

Սիրիական ճամբարներում և բանտերում գտնվող 26 անչափահասներ փետրվարի 7-ին Սիրիայից տեղափոխվել են Ռուսաստան։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան, գրում է [url=http://regionmonitor.com/4870/]RM[/url]-ը։ Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող ճամբարիներից ու բանտերից երեխաների դուրսբերման թույլտվություն ստանալն այնքան էլ հեշտ չի եղել։ Բայց ճամբարների ու նաև երկրի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է 35 անչափահասի դուրս բերել ճամբարից։ Այդ երեխաների մեծ մասը 6-8 տարեկան են։ Նրանցից այս պահին հայրենիք են վերադարձել միայն 26-ը, մյուսները դեռևս Դամասկոսում են, սպասում են տարհանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմանը։ Կուզնեցովան տեղեկացրել է, որ հաջորդ քայլը կլինի պատերազմական գոտուց ավելի փոքր տարիքի երեխաների դուրսբերումը։ Սիրիայում ծնված նման փոքրիկների թիվը շուրջ 70 է։ Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում գտնվող Ռուսաստանի անչափահաս քաղաքացիներն արդեն երրորդ տարին է՝ պարբերաբար վերադարձվում են հայրենիք։ 2019թ․ նոյեմբերին Բաղդադից Ռուսաստան էին վերադարձել ավելի քան 30 անչափահասներ։ Նրանք այն երեխաներն են, որոնց ծնողներն ավելի վաղ երեխաների հետ Ռուսաստանից մեկնել էին Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու նպատակով։

Նմանատիպ նյութեր