211652_close_icon
views-count13224 դիտում article-date 12:40 09-02-2020

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 105 ավտոմեքենա, օգնել՝ 262 քաղաքացու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության, ճանապարհաշինական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում սպասարկել են 92 արգելափակման դեպք, արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից: Օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր