211652_close_icon
views-count17758 դիտում article-date 09:41 09-02-2020

Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է

[color=#CC0000]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/color] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:, Դիլիջանի թունելը, Սիսիան-Վայք ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն: Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: [color=#CC0000] Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր