211652_close_icon
views-count30227 դիտում article-date 23:46 08-02-2020

Հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանն ադրբեջանցի տենորի հետ կապված սկանդալից հետո ելույթ է ունեցել Դրեզդենի փառատոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նախօրեին ելույթ է ունեցել Դրեզդենում անցկացվող The Semper Opera Ball փառատոնում: Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Սաքսոնիայի հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/08/mantashian/3205909]Tert.am[/url]-ը: Ռուզան Մանթաշյանը կատարել է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի Տատյանայի արիան: Հիշեցնենք, որ հունվարին հաղորդվում էր, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է միևնույն բեմում ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ, որից հետո նրա ելույթը փառատոնի ժամանակ հարցականի տակ էր դրվել: Ադրբեջանցի տենորը ևս մասնակցել է փառատոնին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր