Սյունիքի մարզում ձնահյուսի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը:
«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- ասված է ցավակցական հեռագրում:Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող մահացել է, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բելառուսի պաշտպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Տոնոյանին
2020.02.08 23:26


Twitter
Вконтакте
Одноклассники
