211652_close_icon
views-count15456 դիտում article-date 20:16 08-02-2020

Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 19:09-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սեւաբերդ, Աբովյան-Կապուտան եւ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի եւ Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Տավուշի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն: Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում առկա է մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կա մոտ 50-60, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի տարածքում՝ մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր