211652_close_icon
views-count5647 դիտում article-date 19:16 08-02-2020

Հովհաննես Քոչարյան. Հանրաքվեն պետք է բերեր ներքաղաքական հաշտեցման, բայց ոչ ներքաղաքական խնդիրները սրելուն. Lragir.am

[url=https://www.lragir.am/2020/02/08/515891/?fbclid=IwAR1DE9cab4TXZ4Omyn0fWzP8t9vXWLb5sKATVAIW1QWgq9TSmaco1GYRRRk]Lragir.am[/url]-ի զրուցակիցն է փաստաբան, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը [b]Պարոն Քոչարյան, ի՞նչ կարծիք ունեք Սահմանադրությունում կատարվող փոփոխությունների նախագծի մասին, որն ԱԺ իշխող խմբակցությունը որոշել է հանրաքվեի դնել։ Ընդ որում, դա փորձում են անել՝ շրջանցելով նախագիծը ՍԴ ուղարկելու նորմը։ Արդյոք դա ճի՞շտ ճանապարհ է Սահմանադրական դատարանի վեճը լուծելու համար։ [/b] Ինչ վերաբերում է ընթացակարգի սահմանադրականությանը, ապա ամեն ինչ ասված է՝ Սահմանադրական դատարանի եզրակացությունը պահանջվում է՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության տեքստի սահմանադրականությունը ստուգելու համար։ Բայց քանի որ ըստ իշխող կուսակցության քաղաքական գնահատականների՝ Սահմանադրական դատարանը չունի դեմոկրատական բավարար լեգիտիմություն, իրենք գտել են, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ վերջին խոսքի իրավունքը թողնում են ժողովրդին։ Այսինքն՝ սահմանադրական ընթացակարգերից որոշակի շեղվում են՝ խնդրին լուծում տալու համար։ Ամեն ինչ պարզ է, փաստարկներն էլ են պարզ, հակափաստարկներն էլ։ Մի դեպքում օպոնենտները սահմանադրական տեքստի գերակայությունն են մատնանշում, մյուս դեպքում գտնում են, որ տեքստը չի կաշկանդում, որովհետև հետհեղափոխական Հայաստանում կան քաղաքական հարցեր, Սահմանադրությունը հնարավորություններ չի տալիս ճկուն մեխանիզմներով այդ հարցը լուծելու։ Հետևաբար, ասում են, որ պետք է գնան այդ ճանապարհով։ [b]Այսինքն՝ հստակ է՝ առանց ՍԴ դիմելու կարո՞ղ են հանրաքվեն անցկացնել։ [/b] Ես այդ կարծիքը չեմ կիսում։ Կան իրավաբաններ, քաղաքական գործիչներ, որոնք գտնում են, որ Սահմանադրական դատարան դիմելը հայեցողական լիազորություն է, և կարող են նաև չդիմել։ Բայց ես այդ կարծիքը չեմ կիսում։ Ես կարծում եմ, որ սահմանադրական հանրաքվեի ընթացակարգերը պետք է պահպանվեն զուտ նրա համար, որպեսզի հետագայում նոր ձևավորվող Սահմանադրական դատարանը ձերբազատված լինի այլևայլ պիտակներից, հատկապես՝ ոչ լեգիտիմության պիտակներից։ Սահմանադրական հանրաքվեն պետք է ավելի շատ բերեր ներքաղաքական հաշտեցման, բայց ոչ երբեք ներքաղաքական խնդիրները սրելուն։ Բայց ես երևի մի քիչ ռոմատիկ եմ, որ այդպես էի պատկերացնում։ [b]Բայց ընթացակարգն այնպես է, որ եթե դիմեն ՍԴ, ցանկացած պահի ՍԴ-ում կարող են արգելակե՞լ գործընթացը։ [/b] Այո, Սահմանադրական դատարանը կարող է արգելափակել։ Եվ շրջանցել են այդ ընթացակարգը իմ նշած հիմնավորումներով։ Այդ մասին շատ երկար խոսեցին և պատգամավորները, և վարչապետը։ Մոտեցումն այսպիսին է՝ ասում են՝ հանձնում ենք ժողովրդի դատին, թող ժողովուրդը որոշի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://www.lragir.am/2020/02/08/515891/?fbclid=IwAR1DE9cab4TXZ4Omyn0fWzP8t9vXWLb5sKATVAIW1QWgq9TSmaco1GYRRRk]Lragir.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր