3935 դիտում
19:37 08-02-2020
Լիլիթ Գալստյան. Սա պետության ինստիտուցիոն կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ լոզունգներով ջարդելու փորձ է
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ ԻՔ խմբակցության հանրաքվե նշանակելու որոշման գործընթացում սահմանադրականություն, իրավական պետության սկզբունքներ կամ իրավական հիմնավորումներ փնտրելն անիմաստ գործ է: Սա պարզապես իրավական նիհիլիզմ է…
Սա իրավունք ուներ լինելու քաղաքական որոշում, անգամ կարելի էր և պետք էր ողջունել այն, եթե լիներ համակողմանի հավասարակշռված, հաշվի առնվեր մեր՝ առանց այն էլ պառակտված ու հյուծված հասարակությունը համախմբելու, խաղաղեցնելու, քաղաքական դաշտը լիցքաթափելու, կոնսոլիդացնելու անհետաձգելիությունը, եթե հաշվի առնվեր երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները, անվտանգային սրացած ռիսկերը, եթե նվազագույնը գիտակցված լինեին ՀՀ միջազգային պարտավորությունները…
Բայց սա անգամ քաղաքական հաշվարկված քայլ չէ: Կատարվածը բացասական իմաստով հեղափոխական վարքագիծ է, պետության ինստիտուցիոն կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ, բոլշևիկյան լոզունգներով ջարդելու փորձ: 2018-ի գարնանը ժողովուրդն իր հանրաքվեն արդեն կատարել է, շնորհքով հեռանալով՝ իր որոշումը կայացրել է նաև այդ օրվա իշխանությունը…
Հիմա՝ արդեն երկու տարի, պետություն ամրապնդելու-ուժեղացնելու ժամանակն է, իսկ դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
17:24 30-06-2024
Իշխանության կողմից ոտնահարվում են Ժողովրդավարական պետության առանցքային ինստիտուտները․ Լիլիթ Գալստյան
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
685 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը