Սարդարապատի հերոսամարտի խորհուրդը իրենց հոգում նորակոչիկները համալրեցին մեր հաղթական բանակի շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Արմավիրի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը։
Սարդարապատի փառապանծ հաղթանակին նվիրված հուշահամալիրի ներքո նորակոչիկների երդումը խորհրդանշական է և յուրատեսակ պատգամ հայրենիքի պաշտպանությանը զորավիգ հայորդիների համար։
Սարդարապատի հերոսամարտի խորհուրդը իրենց հոգում, հպարտ քայլերթով՝ նորակոչիկները համալրեցին մեր հաղթական բանակի շարքերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի