211652_close_icon
views-count2204 դիտում article-date 16:21 08-02-2020

Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ: Այս մասին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար: Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

Նմանատիպ նյութեր