211652_close_icon
views-count4705 դիտում article-date 22:10 07-02-2020

Պետք է պատռել ու դեն նետել այս սահմանադրությունը, այն ճգնաժամ ստեղծող գործիք է․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24news.am

«Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, և՛ ԱԺ-ի հանրաքվե անցկացնելու մասին որոշումը քաղաքական էր, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 2015թ․-ի սահմանադրական կարգավորումներն այնպիսին են, որ դրա մեջ ցանկացած փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի համաձայնությունը։ Իսկ դա նշանակում է, որ հանրաքվեի ենք դնում մեկ դրույթ՝ անձանց փոխելու հարցը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։ Փաստաբանի կարծիքով՝ հարկավոր էր ավելի համակարգային փոփոխության գնալ՝ վերացնելով սահմանադրական այն խութը, որը ստեղծել է նախորդ իշխանությունը Հրայր Թովմասյանի ձեռամբ։ «Այս հանրաքվեով լուծվելու է Հրայր Թովմասյանի և մյուս անդամների հարցը, բայց բուն խնդիրը՝ ոչ։ Այն խնդիրը, որը երեկ (փետրվարի 6) վկայակոչում էր Փաշինյանը, թե նախորդ քաղաքական ռեժիմը գրել է այնպիսի սահմանադրություն, որ ինչպիսի փոփոխություն էլ լինի դրանում, ՍԴ-ի եզրակացությունն անհրաժեշտություն է։ Հետևաբար այս հանրաքվեով միայն անդամների հարցն են լուծելու։ Ուստի հարց է առաջանում՝ հանեցինք Հրայր Թովմասյանին և մյուս անդամներին և եկան նորերը, բայց կրկին 168-րդ հոդվածը մնում է։ Կրկին այդ նորմը պահանջում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություներ իրականացնելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի համաձայնությունը»,- ասել է Նորիկյանը։ Մանրամասները՝ [url=https://www.24news.am/news/79886?fbclid=IwAR2L7sbeGv5e8nfu60JmnXAYEVPe1QWWLbzCdKl_cGkFP_h-RI9KCp3VW5k#.Xj2j8lQv0XE.facebook]24news.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր