211652_close_icon
views-count7237 դիտում article-date 21:46 07-02-2020

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել. Չինաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 4 հազար նոր դեպք

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Չինաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 4000 նոր դեպք: Մեկ օրում այստեղ մահացել է եւս 75 մարդ:Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե տարածման արագությունը մի քիչ դանդաղել է: Կազմակերպության պաշտոնատար անձանց խոսքերով դա դեռեւս մեծ հույսեր չներշնչող նորություն է, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5278274.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ամենաերիտասարդ հիվանդը նորածին մի տղա է, որի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է ծնվելուց 36 ժամ անց: Նրան այժմ կենդանի են պահում արհեստական շնչառության միջոցով: Կորոնավիրուս է հայտնաբերվել մեկ բրիտանացու մոտ, որը ճամփորդել է ասիական ինչ որ երկիր, բայց ոչ Չինաստան, ինչը նշանակում է, որ վարակն այսօր ընդգրկված է շատ ավելի մեծ տրամագծով: Այնպես որ, մասագետները կոչ են անում ստուգումների ենթարկել աշխարհագրական առումով շատ ավելի մեծ տարածքներից տեղափոխվող մարդկանց: Ինչպես կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսն է ասում, դեռեւս պարզված չէ հիվանդության աղբյուրը: ‘’Մենք չգիտենք, թե որն է այդ վարակի բնական օջախը, մենք չենք հասկանում վարակի տարածման եղանակները: Իսկ այս հիվանդության տարածման դեմ պայքարելու համար պետք է ունենանք այս երեք հարցերի պատասխանները’’, ասում է նա: Այդ նպատակի համար մի քանի օրից անցկացվելու է միջազգային մի վեհաժողով, ներկայացնելու համար յուրաքանչյուրի գիտելիքները եւ համակարգելու համար պայքարն ընդդեմ հիվանդության: Հիվանդության տարածման արագությունը լավ տեսանելի է ճամփորդական այն նավի օրինակով, որտեղ գտնվող 3700 անձանցից 10 հիվանդների թիվը մեկ օրում հասավ 61-ի: Իսկ Լի Ուենլիանգի մահը զայրույթի ալիք է բարձրացրել Չինաստանում, քանի որ այս բժիշկն էր բարձրաձայնել հիվանդության առաջացման մասին, սակայն իշխանությունների հրահանգով`լռեցվել ոստիկանության կողմից: Սոցիալական ցանցերում նրան այսօր համարում են հերոս: Հարյուր հազարավոր ուղերձներ են այսօր տեղադրվում համացանցում ի հիշատակ 34-ամյա այս բժշկի ու ի պախարակումն հիվանդության տարածումը նախապես քողարկելու նպատակ ունեցող Չինաստանի իշխանությունների:

Նմանատիպ նյութեր