211652_close_icon
views-count2407 դիտում article-date 23:40 07-02-2020

Անդրկարպատներում մեկնարկել է Ուկրաինայի Հայերի միության ձմեռային 2020 ճամբարը

Ուկրաինայի հայ երիտասարդների միության ձմեռային ճամբարը - ARMYOUTHCAMP2020-ը մեկնարկեց Ժդենիևո լեռնային հանգստավայրում, հայտնում է[url=http://ua-report.info/news/andrkarpatnerowm_meknarkel_e_owkrainayi_hayeri_miowtyan_dmerayin_2020_twambary/2020-02-07-2251#.Xj1zg1UzbIV] AnalitikaUA.net[/url]-ը։ Ավանդույթի համաձայն, ճամբարականներին բավական ծավալուն ծրագիր է սպասվում: Ըստ Ուկրաինայի հայերի միության, երիտասարդությունը 8 օր կանցկացնի Անդրկարպատներում, որտեղ նրանք կարող են շփվել Ուկրաինայի և Հայաստանի հայտնի գործիչների հետ, կատարելագործել հմտությունները համայնքային արդյունավետ աշխատանքի, տարբեր ծրագրերի կազմակերպման, այլ կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտներում: Ուկրաինայի հայ երիտասարդների միության ձմեռային ճամբարը նախագիծ է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց տեղը զբաղեցնել երկրի հայ համայնքի զարգացման գործում: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի Հայերի միությունն ակտիվորեն մասնակցում է հայ երիտասարդության կյանքին: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական ծրագրերին եւ սպորտային միջոցառումներին՝ կանոնավոր կերպով հանգիստ կազմակերպելով նրանց համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղեցիկ հանգստավայրերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր