211652_close_icon
views-count2200 դիտում article-date 18:40 07-02-2020

Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բարեկարգել և արդիականացնել տարբեր շահառուների հետ փոխհարաբերությունների ձևաչափը: ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի նախաձեռնությամբ ՀՖՖ գրասենյակում, կայացավ սեմինար-հանդիպում՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցումների մասնակից պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի և ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների միջև հաղորդակցության բարելավումը, փաստաթղթաշրջանառության նոր ձևաչափի ներդրումը, ավելի ինտենսիվ և ինտերակտիվ շփումներ ունենալու անհրաժեշտությունը։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը, և նշեց, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Զարգարյանը նաև հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի ՀՖՖ-ի և ակումբների միջև ամենօրյա փոխհարաբերությունների՝ ավելի համակարգված և կանոնակարգված դառնալուն։

Նմանատիպ նյութեր