211652_close_icon
views-count2467 դիտում article-date 21:40 07-02-2020

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Մռակած» երգչախմբի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի առիթով խորհրդարանում ընդունել և պարգևատրել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարգարիտա Աղաջանյանին: Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երգչախմբի դերը՝ Արցախում դասական երաժշտության կայացման և հանրահռչակման գործում: «Դուք լուրջ առաքելություն եք ստանձնել՝ երգի միջոցով սերունդների մեջ սերմանել սերը դեպի գեղեցիկը և մեր հանրությանը մատուցել դասական երգարվեստի արժեքները: Տեղին եմ համարում նշել ձեր լայն լուսավորչական աշխատանքը, Արցախն արտասահմանում բարձր մակարդակով ներկայացնելու ջանքերը ու միջազգային տարբեր բեմերում ձեռք բերած նվաճումները»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը, երգչախմբի կայացմանը ցուցաբերած նպաստի, երկարամյա անձնվեր գործունեության և երիտասարդության շրջանում դասական երաժշտության և երգչախմբային արվեստի տարածման գործում ունեցած հսկայական ավանդի համար, Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրել է «Մռակած» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարգարիտա Աղաջանյանին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը և «Մռակած» երգչախմբի անդամներ: [b]Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր