211652_close_icon
views-count5007 դիտում article-date 15:59 07-02-2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է և ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավաստիացրել, որ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ իր իրավասությունների շրջանակում արագորեն լուծելու տարբեր հանգամանքներով պայմանավորված և տարիներով առկախված խնդիրները: «Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը ընդհատված աշխատանքների վերանայման և խորհրդատվական ընկերության ընտրության հարցում և կիսում աշխատանքները սահմանված ժամանակացույցին ավարտելու երկուստեք կարևորվող մոտեցումը»,-հավելել է նախարարը: Պարոն Պյոն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ևս մեկ անգամ հավաստիացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը ցանկացած հարցում՝ ծրագիրը ժամկետների մեջ ավարտելու համար։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի՝ ևս 5 տարով երկարաձգման հաստատումը բանկի խորհրդի կողմից աննախադեպ որոշում է եղել, հետևաբար երկուստեք ջանքեր պետք է գործադրենք ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշել է պարոն Պյոն։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը գործող ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանցում առկա խնդիրները համատեղ կարգավորելու ուղղությամբ: -- Հիշեցնենք, որ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում ԱԶԲ ֆինանսավորմամբ այս պահին վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ 18, 7կմ հատվածը: Ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ներկայումս իրականացվում են հողային և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքները: Իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83 %-ը և բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59 %-ը: Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին 42 կմ հատվածում միջոցներ են ձեռնարկվում ծրագիրը շարունակելու ուղղությամբ, նախատեսվում է ներգրավել ծրագրի նոր ինժեներ/խորհրդատուի և նախապատրաստել մրցութային փաստաթղթերը: ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ մոտ 51. 7 կմ:

Նմանատիպ նյութեր