211652_close_icon
views-count1495 դիտում article-date 14:41 07-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 6-ին, ժամը 19.35-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Տոյոտա», երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ . «Տոյոտայի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 22.20-ին, Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև բախվել են կայանված «Մերսեդես» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Հարավարեւմտյան թաղամասում թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդի արգելակման հետևանքով 28-ամյա քաղաքացին սրահում ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ միկրոավտոբուսի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները, «Ֆոլքսվագենի» 48-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագենի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր