211652_close_icon
views-count2584 դիտում article-date 12:23 07-02-2020

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման դեպք. սուրճի փաթեթները՝ կետամինի թաքստոց . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Այնուհետև` Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս.Հ-ն իր մաքսանենգ նկրտումներն իրականացրել է համերկրացու հետ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահում հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Մ.Մ-ն, ով պատրաստվում էր մեկնել Երևան-Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր, իսկ Իրանի քաղաքացիները ձերբակալվել են: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր