211652_close_icon
views-count3577 դիտում article-date 13:49 07-02-2020

«Արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը». Արսեն Բաբայան

Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1285219755021144]էջում [/url]գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես․ Բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն․ սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»: Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր: 1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում (աղբյուրը՝ 1-ին մեկնաբանությունում), 2) ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ (աղբյուրը՝ 2-րդ մեկնաբանությունում), 3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը (աղբյուրը՝ 3-րդ մեկնաբանությունում) Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը: Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով (աղբյուրը՝ 4-րդ մեկնաբանությունում)

Նմանատիպ նյութեր