211652_close_icon
views-count2880 դիտում article-date 13:23 07-02-2020

Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», «Մակարով» և թմբուկավոր ատրճանակներ են կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, անչափահասների գործերով ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին եկած 68-ամյա տղամարդը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։ Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին բաժին եկած Գյումրու 51-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Մակարով» ատրճանակ ու հայտնեց, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Ատրճանակը գտել է տան տանիքը մաքրելիս։ Զովունի գյուղի 47-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նաիրիի բաժնում կամավոր հանձնեց տարիներ առաջ մահացած հորը պատկանած ինքնաշեն թմբուկավոր ատրճանակն ու 5,45 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։ Թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում։ Հրազենը բաժին է բերել Վանաձորի 41-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը։ Այն գտել է իրենց տանը։ Նռնակը, ծխագլանակը, ինքնաձիգի պահունակներն ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 80-ից ավելի փամփուշտը ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է Դիլիջանի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր