211652_close_icon
views-count5912 դիտում article-date 11:26 07-02-2020

Փետրվարի 7-ը համացանցում մեսրոպատառ հայերենի օրն է

Փետրվարի 7-ը համացանցում մեսրոպատառ հայերենի օրն է: Նախաձեռնության հեղինակը ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանն է, իսկ մեկնարկը տրվել է 2012թ-ի փետրվարի 7-ին, որի նպատակը վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության և հայերեն գիրը բացառապես մեսրոպատառ դարձնելու քարոզն է։ Անցած 8 տարվա ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձիք ու կազմակերպություններ։ Հատկանշական է, որ այլևս գոյություն չունեն մեսրոպատառ գրելու տեխնիկական և ծրագրային խոչընդոտները, և վստահաբար կարելի է նշել, որ հայերեն գրավոր խոսքը հնարավոր է շարադրել մեսրոպատառ հայերենով։ Նախաձեռնության անդամների ու այս տեսակետը կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում պետական ու մասնավոր կազմակերպություններին, անհատներին, իրենց հնարավորությունների շրջանակներում խրախուսել համացանցում հայատառ հայերենի տարածմանը։ Մտահոգիչ փաստ է, որ վիրտուալ հարթակներում՝ հատկապես դպրոցահասակների շրջանում, առերևույթ գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև մտահոգվելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ՝ հայտնում ենք մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու պատրաստամակության մասին։

Նմանատիպ նյութեր