211652_close_icon
views-count55622 դիտում article-date 22:32 06-02-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրշեջ-փրկարարները մի քանի ժամ է, վտանգելով իրենց կյանքը, քաղաքացիների հետ պայքարում են Ալավերդու «Մադան» թաղամաս տանող ճանապարհին առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու «Մադան» թաղամաս տանող ճանապարհի աջակողմյան հատվածում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տարածվող հրդեհը ընդգրկում է մոտ 20 հա տարածք: Հրդեհի վայր են ժամանել Թումանյանի թիվ 40, ինչպես նաև Օձունի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատները: Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են կանխել հրդեհի տարածումը: Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները՝ 1 մարտական հաշվարկով, Ճոճկանում, Թեղուտում նույնպես իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակն առաջացել է ուժեղ քամու հետևանքով՝ «Մադան» թաղամասի հոսանքի լարերի կպումից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր