211652_close_icon
views-count5770 դիտում article-date 21:38 06-02-2020

Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է. Գեորգի Մելիքյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/02/06/1092839/?fbclid=IwAR20wt-C7UD-aV6ZUGxbWAUFhcleIFj3bbLVJ3KGGVTfakGHJfeG-xaT8GA]Aravot.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման հետ կապված Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը։ Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակելու, իսկ մայիսի 20-ին՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումներ կայացրած դատավորն է։ [url=https://www.aravot.am/2020/02/06/1092839/?fbclid=IwAR20wt-C7UD-aV6ZUGxbWAUFhcleIFj3bbLVJ3KGGVTfakGHJfeG-xaT8GA]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Գեորգի Մելիքյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանում դիրքորոշում են հայտնել, որը բխում է բողոքից. «Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է՝ նրա շահերի խախտումներով է կայացվել՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազն այն կայացնելուց չի հաղթահարել դատավորի անձեռնմխելիության իրավունքը, մասնավորապես ԲԴԽ-ից համաձայնություն չի ստացել»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/02/06/1092839/?fbclid=IwAR20wt-C7UD-aV6ZUGxbWAUFhcleIFj3bbLVJ3KGGVTfakGHJfeG-xaT8GA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր