6028 դիտում
21:38 06-02-2020
Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է. Գեորգի Մելիքյան. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/02/06/1092839/?fbclid=IwAR20wt-C7UD-aV6ZUGxbWAUFhcleIFj3bbLVJ3KGGVTfakGHJfeG-xaT8GA]Aravot.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման հետ կապված Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակելու, իսկ մայիսի 20-ին՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումներ կայացրած դատավորն է։
[url=https://www.aravot.am/2020/02/06/1092839/?fbclid=IwAR20wt-C7UD-aV6ZUGxbWAUFhcleIFj3bbLVJ3KGGVTfakGHJfeG-xaT8GA]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Գեորգի Մելիքյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանում դիրքորոշում են հայտնել, որը բխում է բողոքից. «Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է՝ նրա շահերի խախտումներով է կայացվել՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազն այն կայացնելուց չի հաղթահարել դատավորի անձեռնմխելիության իրավունքը, մասնավորապես ԲԴԽ-ից համաձայնություն չի ստացել»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/02/06/1092839/?fbclid=IwAR20wt-C7UD-aV6ZUGxbWAUFhcleIFj3bbLVJ3KGGVTfakGHJfeG-xaT8GA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
18:23 13-11-2019
ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան
Այս բաժնից
5581 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
799 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
1534 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am