211652_close_icon
views-count3066 դիտում article-date 19:33 06-02-2020

Մեսին ցանկանում է, որ «Բարսելոնայի» նախագահը հրաժարական տա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է, որպեսզի ակումբում էական փոփոխություններ իրականացվեն: Մեսին ցանկանում է, որ ակումբի ներկայիս նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարական տա, իսկ նրա փոխարեն ընտրությունների արդյունքում նոր մարդ գա: 32-ամյա արգենտինացուն հոգնեցրել են կատալոնական ակումբի ղեկավարների գործողությունները: Բացի այդ, Մեսին ցանկանում է, որպեսզի «Բարսան» գլխավորի ներկայումս արաբական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին: Այժմ թիմի գլխավոր մարզիչը Կիկե Սետյենն է, որը այս պաշտոնը ստանձնեց հունվարի 14-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսին զայրացել է թիմի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարություններից:

Նմանատիպ նյութեր