211652_close_icon
views-count3821 դիտում article-date 17:16 06-02-2020

Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ըմբիշները այցելել են ֆիզկուլտինստիտուտ. ՖՈՏՈՇԱՐՔ

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշներն այսօր այցելել են հարազատ ՀՖԿՍՊԻ հանդիպելու ԲՈՒՀ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ: Ներկա էին նաև դասախոսներն ու մարզիչները: Ըմբիշներն օրեր անց մեկնելու են Իտալիա՝ փետրվարի 10-14-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: Դավիթ Խիթարյանը հաջողություն է մաղթել ըմբիշներին, ու նաև ընգծել, ուհն այսուհետ իր առջև նպատակ է դնում ուշադրություն դարձնել մարզիկների կրթվածության մակարդակին: «Բուհն ամեն ինչ կանի, որ հմտություն ձեռք բերելուն զուգահեռ, ձեռք բերեք նաև նոր գիտելիքներ: Ինձ համար շատ կարևոր է, որ մարզիկները ստանան նաև մասնագիտական գիտելիքներ», – նշել է պարոն Խիթարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր